Լիբանանյան բանկերն ընդհատել են հաճախորդների սպասարկումը՝ ավանդատուների հարձակումների պատճառով
Լիբանանի բանկային ասոցիացիան (ALB) հինգշաբթի օրը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է հաճախորդների սպասարկումը դժգոհ ավանդատուների հարձակումների նոր ալիքի պատճառով: Ինչպես նշվում է ALB-ի Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ, բանկային հաստատությունների դռները անորոշ ժամանակով փակ կլինեն ուրբաթ՝ հուլիսի 21-ից։
«Մենք ստիպված ենք այդ քայլին դիմել մեր աշխատակիցների անվտանգության և նյութական վնաս պատճառելուց խուսափելու համար»,- բացատրվում է տեքստում։
Հուլիսի 18-ին նռնակով զինված լիբանանցին ներխուժել է Շխիմում գտնվող Credit Libanais բանկի մասնաճյուղ եւ պահանջել իրեն 35 հազար դոլար տրամադրել ֆինանսական ճգնաժամի պատճառով երեք տարի առաջ սառեցված հաշվեհամարից։ Ստանալով բուժման համար անհրաժեշտ գումարի մի մասը՝ հարձակվողը հանձնվել է պահակներին։ Նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել հուլիսի 19-ին և 20-ին Անթելասում, Բեյրութում և Բինտ Ջբեյլում։ Չորեքշաբթի օրը ABL-ը իշխանություններից պահանջել է պաշտպանել բանկերի գրասենյակները հարձակումներից, սակայն կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ի պատասխան:
Կարծիքներ