«Թալիբանը» գրոհել է Աֆղանստանի հյուսիսի վարչական կենտրոնի վրա

«Թալիբանը» գրոհել է Աֆղանստանի հյուսիսի վարչական կենտրոնի վրա

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 6-ին հարձակում են ծավալել Շիբերղան քաղաքի՝ Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջանի նահանգի վարչական կենտրոնի վրա: Իչպես հայտնել Է TOLO News հեռուստաալիքը, քաղաքում կատաղի մարտեր են ընթանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր հերթին Ariana News հեռուստաալքը հաղորդում Է, որ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը ժողովրդական աշխարհազորի ջոկատների օգնությամ հետ են մղել թալբների գրոհը: Նրանք ոչնչացրել են 40 զինյալների եւ 15-ին գերի վերցրել Շիբերղանի արվարձաններում: Նախօրյակին երկրի նախկին առաջին փոխնախագահ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը, որի տունն ուրբաթ օրը թալիբները հրկիզել են, հայտարարել Է, որ «Թալիբանի» ակտիվացված հարձակման գլխավոր նպատակն Է փորձել ամբողջությամբ գրավել երկրի թեկուզեւ մեկ նահանգ:

Իրենց ջանքերի գերակա նպատակների թվում թալիբները դիտում են հինգ նահանգներից (Հերաթ, Թախար, Ջաուզջան, Քանդահար կամ Հիլմենդ) մեկը: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Հուլիսի սկզբին թալիբները վերահսկողության տակ են վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում