«Տոտենհեմը» լուրջ ֆինանսական կորուստ է կրել
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին Լոնդոնի «Տոտենհեմը» լուրջ ֆինանսական կորուստ է կրել:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 2020 թվականին «Տոտենհեմը» ստացել է նախատեսածից 58.3 միլիոն ֆունտով պակաս եկամուտ:
Ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար «Տոտենհեմն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ստիպված կլինի հրաժարվել մի քանի ֆուտբոլիստի ծառայություններից:
Նշենք, որ «Տոտենհեմն» այժմ ունի 20 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է:
Կարծիքներ