iOS-ի համար Whatsapp-ը փոխել է արտաքին տեսքը

iOS-ի համար Whatsapp-ը փոխել է արտաքին տեսքը

WhatsApp-ում փոխվել է iPhone-ի համար զանգի ինտերֆեյսը, հաղորդում է 9to5Mac հարթակը։ Զանգի նոր էկրանն այժմ ունի նույն տեսքն, ինչպես FaceTime-ում։

Խմբակային զանգի ընթացքում օգտատերը կարող է վեր բարձրացնել մենյուն եւ տեսնել ավելի շատ տեղեկատվություն զրուցակիցների մասին։ Մենյուում կարելի է արագ եւ հեշտությամբ ավելացնել եւ հեռացնել նոր մարդկանց։

WhatsApp-ի նոր տարբերակում նաեւ նշված է, որ այժմ բոլոր արխիվացված չատերը մնում են արխիվում՝ միացված ծանուցումներով։ Սակայն այդ գործառույթը կարելի է անջատել կարգավորումներում։

Բացի այդ, մեսինջերի թարմացումից հետո խորհուրդ է տրվում օգտագործել ներբեռնված հավաքածուներից ստիկերներ չատում հաղորդագրություն գրելիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում