Արցախում նոր կորոնավիրուսային վարակ է հաստատվել 6 քաղաքացու մոտ

Արցախում նոր կորոնավիրուսային վարակ է հաստատվել 6 քաղաքացու մոտ

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ 

Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Վարակակիրները Բերձոր ու Մարտունի քաղաքից են:

Առողջացել է 10 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 171 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10139 փորձանմուշի հետազոտություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում