Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը վաճառվել է ռեկորդային՝ 471 000 դոլարով

Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը վաճառվել է ռեկորդային՝ 471 000 դոլարով

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակությունն աճուրդում վաճառվել է 471 հազար դոլարով: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Այն դարձել է ամենաթանկ գեղարվեստական գիրքը, որը հրատարակվել է 20-րդ դարում։ Դրա մեկնարկային գինը կազմում էր 75 հազար դոլար։

Նշվում է, որ վաճառված ստեղծագործությունը՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», կոշտ կազմով է: Այն առաջին անգամ հրատարակվել է 1997 թվականին ՝ 500 տպաքանակով։

Հետագայում Հարրի Փոթերի մասին բոլոր յոթ գրքերը վաճառվել են 500 մլն օրինակով ՝ աշխարհի 80 լեզուներով։ Նրանց մոտիվներով նկարահանվել է ութ ֆիլմ, որոնք համաշխարհային կինովարձույթում հավաքել են շուրջ 7,8 մլրդ դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում