Պապուա Նոր Գվինեայում սողանքից հետո փլատակների տակ է մնացել ավելի քան 2 հազար մարդ
Պապուա Նոր Գվինեայի կենտրոնում տեղի ունեցած սողանքից հետո փլատակների տակ է մնացել ավելի քան 2 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Նոր Զելանդիայի ռադիոն ՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային կենտրոնին։
Գերատեսչությունը նշել է, որ մայիսի 24-ին ուրբաթ օրը տեղի ունեցած սողանքի հետևանքով մահացած է համարվում Յամբալի գյուղի 670 բնակիչ։ Եվս 2 հազար մարդ, ըստ կենտրոնի աշխատակիցների, մնում է փլատակների տակ։ Փրկարարներին հաջողվել է կենդանի գտնել երեք մարդու, ևս վեցի դիակները դուրս են բերվել ավերված շենքերի տակից։ Առնվազն 150 բնակելի շենքեր մնում են հողի շերտի և վեցից ութ մետր հաստությամբ քարերի տակ։
Կարծիքներ