Լյուկ դե Յոնգն ավարտեց միջազգային կարիերան

Լյուկ դե Յոնգն ավարտեց միջազգային կարիերան

ՊՍՎ-ի և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Լյուկ դե Յոնգը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Ես միշտ պատիվ եմ համարել Նիդերլանդների հավաքականում խաղալը: Բայց զգում եմ, որ հիմա ամենահարմար պահն է ելույթներն ազգային հավաքականում դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար, քանի որ մարտին սկսվում է Եվրոպայի հաջորդ առաջնության որակավորումը։ Առաջիկա տարիներին ես ցանկանում եմ ամբողջությամբ կենտրոնանալ ՊՍՎ-ում խաղալու վրա»,-դե Յոնգի խոսքերն է փոխանցում NL Times-ը։

32-ամյա խաղացողը Նիդերլանդների հավաքականում հանդես էր գալիս 2011 թվականից: Նա մասնակցել է 39 հանդիպման և դարձել ութ գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում