Ուկրաինան ցանկանում է ԵՄ-ից ստանալ ամսական մոտ 250 հազար հրանոթ
Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով իրեն ամսական մոտ 250 հազար հրանոթ մատակարարել մարտի դաշտում հաջողության հասնելու համար։ Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է բրիտանական Financial Times թերթը ՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի նամակը եվրոպացի գործընկերներին:
Նրա խոսքով, միջին հաշվով Ուկրաինան ամսական օգտագործում է մոտ 110 հազար 155 մմ տրամաչափի արկ, ինչը կազմում է ռուսական կողմի կիրառած արկերի թվի 25%-ը։ «Եթե մենք չսահմանափակվեինք առկա հրետանային արկերի քանակով, մենք կարող էինք օգտագործել զինամթերքի ամբողջ բեռնվածությունը՝ ամսական 594 հազար արկ»,- գրել է Ռեզնիկովը։ «Ըստ մեր գնահատականների, մարտական առաջադրանքների հաջող ավարտի համար նվազագույն պահանջը. զինամթերքի առնվազն 60%-ը, կամ ամսական 356,4 հազար արկ»։
Այս կապակցությամբ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը թերթին տված հարցազրույցում ասել է, որ եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը պետք է անցնի «պատերազմական տնտեսության»՝ «պաշտպանական արտադրության կարիքները բավարարելու համար»։ Հրատարակության տվյալներով՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտադրության ավելացման ֆինանսավորման հարցը ԵՄ երկրների ղեկավարները կարող են քննարկել մարտի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։
Կարծիքներ