Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ Պուտինից ստացած նամակի մասին

Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ Պուտինից ստացած նամակի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նամակ է ստացել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից, որում շարադրված են Մինսկի մոտակայքում ձերբակալված ՌԴ 33 քաղաքացիների վերաբերյալ փաստերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փաստերը կուսումնասիրվեն Բելառուսի քննչական կոմիտեում:

Բելառուս առաջնորդի խոսքերով`նամակը բաղկացած է 5 էջից: Լուկաշենկոն պատմել է, որ Պուտինը առաջարկել է մանրամասն ուսումնասիրել իրավիճակը և կիսվել տեղեկատվությամբ, որը կա Մոսկվայի տրամադրության տակ:

Բելառուսի նախագահը ընդգծել է նաև, որ Մինսկը միշտ պատրաստ է Մոսկվայի հետ համագործակցության և ընտրություններից հետո հարաբերությունները նորմալ կլինեն:

«Մենք Ռուսաստանի նախագահի հետ որոշում կընդունենք և ոչ մի ԶԼՄ, «Վագներներ» և նմանատիպ բաներ չեն կարողանա ազդել դրա վրա: Սա Ռուսաստանի նախագահի հետ մեր խոսակցության հիմքն է»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուս առաջնորդը նշել է նաև, որ ռուս և ուկրաինացի դատախազները չեն եկել Բելառուս` քննարկելու համար ձերբակալվածների հարցը, նրանք «թքած ունեն նրանց ճակատագրերի վրա»:

«Չեն գա, ուրեմն մենք ինքնուրույն ի մի կբերենք իրավիճակը և կլուծենք այս հարցը: Ուկրաինան, ինչքանով ես եմ տեղեկացված, ուղարկել է իր դիտողություններն ու առաջարկները»,-ասել է Լուկաշենկոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում