Իրանն ու Աֆղանստանը կլինեն Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում

Իրանն ու Աֆղանստանը կլինեն Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ մտադիր է այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել Իրանի, Լիբիայի, Աֆղանստանի և Ուկրաինայի հարցերը:

«Իրանը շարունակում է խախտել իր պարտավորությունները: Այս հարցը մտահոգիչ է: Մենք դա կքննարկենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ: Ես ծրագրում եմ երկկողմ հանդիպում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ` քննարկելու Իրանին, ինչպես նաև Աֆղանստանին, Լիբիային և Ուկրաինային առնչվող հարցեր», – ասել է Լե Դրիանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում