Հայկ Դեմոյանը հրապարակել է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարը
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարով և դրա հետ կապված հետաքրքիր տեղեկությամբ։
«ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈ
Հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարը
Անգլիացի ուսուցիչ Սփարոյ Ոիլֆրիդն այլևս համարվելու է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարիչը։ 1897-1898թթ․ Սպահանի պարսիկ ազնվականներից մեկի զավակներին դասավանդելու նպատակով Պարսկաստանում անցկացված տարիների հուշերը նա տպագրել է 1902 թ․։ Այս հուշագրության մեջ ներառված մի քանի հազվագյուտ լուսանկարներից մեկը վերնագրված է այսպես․ «Եվրոպացիներն ընդդեմ հայերի․ ֆուտբոլային մրցախաղ Զիլաս սուլթանի և նրա արքունիքի ներկայությամբ՝ Ջուղայում, Սպահանի մոտ»։
Լուսանկարն արվել է կամ 1897 թ․, կամ էլ հաջորդ տարի՝ 1898թ․ Այն իրավամբ կարելի է համարել առաջինը՝ հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ։
Շնորհակալ եմ իմ վաղեմի բարեկամ Վիտալի Յանկոյին՝ այս կարևոր բացահայտման գործում աջակցելու համար»,- գրել է Դեմոյանը:
Նշենք նաև, որ Դեմոյանը հայկական մարզական կյանքի մասին պատմող ՝ «Հայկական սպորտն ու մարմնակրթությունը Օսմանյան Կայսրությունում» գրքի հեղինակն է:
Կարծիքներ