Հաղարծնի ճեմարանը վերածվել է հյուրանոցի

Հաղարծնի ճեմարանը վերածվել է հյուրանոցի

Medianews-ը գրում է.

Կտրիճ Ներսիսյանի կողմից մեր եկեղեցիներն ու վանքերը չուլանացնելու պրակտիկան ունի նաև ոչ բառացի կիրառություն։ Դրա վառ օրինակն է հյուրանոց դարձած Հաղարծին վանական համալիրի ճեմարանը։

Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանական համալիրի հարևանությամբ, պետական սեփականություն հանդիսացող անտառային հողատարածքում կառուցված է ապօրինի շինություն, որը փաստացի պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն: Շինությունը գտնվում է Հաղարծին վանական համալիրից մոտ 150 մետր հեռավորության վրա, նախատեսված է եղել որպես ճեմարան օգտագործելու համար, սակայն նպատակին չի ծառայել և օգտագործվել է որպես հյուրանոց: Այն իրենից ներկայացնում է երկհարկանի քարաշեն կառույց, յուրաքանչյուր հարկը մոտ 1200 քմ մակերեսով:

Շինությունը վերանորոգել, կահավորել, այնուհետև 2018թ.-ից մինչև 2025թ-ի. փետրվար ամիսը որպես «Վանատուն» կոչվող հյուրանոց շահագործել է Գևորգ Ավետիսյանը, ում հայրը՝ Համլետ Ավետիսյանը հանդիսանում է հոգևորական:

Շինության կառուցման և հյուրանոցի գործարկման մասին տեղեկացված է եղել Կտրիճ Ներսիսյանը և այդ ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ հանդիսացած Բագրատ Գալստանյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ հոգևորականներ:

Հյուրանոցի էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն իրականացվել է Հաղարծին վանական համալիրից, քանի որ շինությունը չունենալով օրինական սեփականության վկայական, գազի և էլեկտրաէներգիայի առանձին բաժանորդ չի հանդիսացել:

Փաստորեն տարիներ շարունակ Մայր աթոռի վճարած վարձավճարների հաշվին առանձին հոգևորականներ Կտրիճ Ներսիսյանի գիտությամբ բիզնես են աշխատացրել ու հարստացել:

 

Ստորև ներկայացված են «Վանատուն» կոչվող հյուրանոցի լուսանկարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում