Մասիվում հանրահավաքից հետո Լևոն Քոչարյանը «ռազբորկաներ» է սկսել

Մասիվում հանրահավաքից հետո Լևոն Քոչարյանը «ռազբորկաներ» է սկսել

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, երեկ երեկոյան Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք էր կազմակերպել Նոր Նորքում:

Ինչպես հայտնում է  armenianews.net-ը, նախ Քոչարյանը ստիպված է եղել հանրահավաքը ուշ սկսել, քանի որ մարդաքանակ չեն կարողացել ապահովել, սակայն գումարի դիմաց հաջողվել է քիչ թե շատ մարդ հավաքել ու սկսել հանրահավաքը։

Սակայն հանրահավաքից հետո Լևոն Քոչարյանը որ Նոր Նորքի 7-րդ զանգվածից հայտնի ոմն Ռաֆուլիկի հետ «ռազբորկա» է սկսել, մեղադրել է վերջինիս, որ անգամ մեծ փողերի դիմաց չեն կարողանում մի ամբողջ Նորքի զանգվածից գոնե 2000 մարդ հավաքեն, որ ներկա գտնվեն հոր՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին։

Բանը հասել է նրան, որ Ռաֆուլիկն էլ իր հերթին է թաղային ակտիվից պատասխան պահանջել, որ փող են վերցրել ու չեն ներկայացել հանրահավաքին։

Ի դեպ, հետևելով Քոչարյանի սակավաթիվ հանրահավաքներին, սա ոչ առաջին դեպքն է լինելու, ոչ էլ վերջին, քանզի մարդիկ անգամ փղի դիմաց չեն ցանկանում մասնակցել Քոչարյանի հանրահավաքներին։

Այնպես որ, Քոչարյան Լևոնին առջևում դեռ շատ «ռազբորկաներ» են սպասվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում