Մակրոնը՝ Մբապեի մասին․ «ՊՍԺ»-ի և Լիգա 1-ի համար կարևոր է, որ նա մնա

Մակրոնը՝ Մբապեի մասին․ «ՊՍԺ»-ի և Լիգա 1-ի համար կարևոր է, որ նա մնա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից հնարավոր տեղափոխության մասին։

«Ուզում եմ, որ հիմա ֆուտբոլիստները կենտրոնանան Եվրոյի վրա։ Ես նրան կարիերայի հետ կապված չեմ շփվել նրանց հետ։

ՊՍԺ-ն շատ մեծ ակումբ է, որը գիտեր ինչ անել աճելու համար։ Կարծում եմ՝ կարևոր է, որ Մբապեն մնա ՊՍԺ-ում։ Կարևոր է ակումբի համար, կարևոր է Լիգա 1-ի համար։

Բայց ես երբեք խաղացողի վրա ճնշում չեմ գործադրի նման հարցի պատճառով։ Դա ֆուտբոլիստի անձնական որոշումն է, ու ես հարգում եմ նրա ընտրության իրավունքը։

Այդ երիտասարդ տղան հիացմունք է առաջացնում միլիոնավոր ֆրանսիացիների մոտ։ Նա զարմանալիորեն օժտված է որպես ֆուտբոլիստ, նրա ֆիզիկական ու տեխնիկական որակներն ուրախացնում են։ Նա այնպիսի գծեր ունի, որոնք հարիր են միայն մեծագույններին։

Եվ ես, բավականին միջակ խաղացող եղած լինելով, այդ մասին յուրահատուկ հիացմունքով եմ խոսում։ Երևում է, որ խաղադաշտում տեղի ունեցողը նա մյուսների հետ նույն մակարդակով չի հասկանում։ Նա հիանալի ինտուիցիա ունի՝ ինչպես Պլատինին ու Զիդանը։ Այնպես որ նա մեծ խաղացող է»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում