Քննիչների գործից հետո ՔԿ Արաբկիրի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանն ու երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից

Քննիչների գործից հետո ՔԿ Արաբկիրի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանն ու երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում