Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Ադրբեջան, կայցելի նաև Հայաստան

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Ադրբեջան, կայցելի նաև Հայաստան

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն ժամանել է Ադրբեջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկություն են տարածել իրանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում Ալի Աքբար Ահմադիանն այցելել է Ադրբեջան ՝ անվտանգության, դիվանագիտության և քաղաքականության ոլորտներում կապերի ամրապնդման նպատակով:

Իրանական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի նաև Հայաստան: Ահմադիանը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում