ԿԳՄՍ-ն դիմել է Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությանը գումարը վերադարձնելու նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգի չեղարկված համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նրանք ամբողջ տարի բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Եվ սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,-ասաց նախարարը:
Հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սկսած ռազմական ագրեսիայի պատճառով համերգը հետաձգվեց։
Հայաստանի կառավարությունը 2023 թվականի օգոստոսին Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար մոտ 6 միլիոն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։
Կարծիքներ