Տնտեսագիտական համալսարանում առկա ուսուցումը կվերականգնվի

Տնտեսագիտական համալսարանում առկա ուսուցումը կվերականգնվի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առկա ուսուցումը կվերականգնվի։

«Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 22-ից ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կիրականացվի առկա ձևաչափով։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ որոշ դասընթացների դասավանդումը նոյեմբերի 22-26-ը կշարունակվի իրականացվել հեռավար՝ հաստատված դասացուցակների որոշ փոփոխություններով, որի մասին ձեզ կտեղեկացնեն համապատասխան ֆակուլտետների դեկանները»,- ասված է համալսարանի կայքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում