Թալանի արքաներին ՀՀ ճակատագիրը երբեք չի հուզել. տվայտվեցին, երբ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձումը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շուրջ աղմուկին:
«Թալանի արքաների ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու կարևոր շարժառիթը իրենց ու իրենց մտերիմների ապօրինի գույքը պաշտպանելն է։
Տանզանիայում սատկած առյուծ թամբող Քոչարյանին Հայաստանի ճակատագիրը չէր հուզում, որովհետև Սերժ Սարգսյանի օրոք նրա ապօրինի գույքը պաշտպանված էր։
2018-2020 թվականներին «մայր մտած» Սերժ Սարգսյանին Հայաստանի ճակատագիրը չէր հուզում, որովհետև փեսա Միշիկի ապօրինի գույքերին դեռ վտանգ չէր սպառնում։
Թալանի արքաներին Հայաստանի ճակատագիրը երբեք չի հուզել, Հայաստանի դարդերով տվայտվեցին, երբ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձումը»,- գրել է նա:
Կարծիքներ