Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելը

Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտածում է մայիսի 15-ին Ստամբուլ թռչելու հնարավորության մասին, որտեղ նույն օրը նախատեսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը։

«Կարծում եմ՝ երկու առաջնորդներն էլ (Ռուսաստանի և Ուկրաինայի - խմբ.) պետք է այնտեղ լինեն։ Մտածել եմ այնտեղ թռչելու մասին։ Չգիտեմ՝ հինգշաբթի օրը որտեղ կլինեմ, այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց մտածում եմ այնտեղ թռչելու մասին։ Կարծում եմ՝ դա հնարավոր է», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին առանց որևէ նախապայմանի։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ մայիսի 12-ից ակնկալում է հրադադար Ռուսաստանի կողմից և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին՝ մայիսի 15-ին Թուրքիայում բանակցությունների համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում