Ժորա Սարգսյանի համերգով կտրվի հայկական մշակութային սոցիալական ցանցի` behappy.technology-ի մեկնարկը

Ժորա Սարգսյանի համերգով կտրվի հայկական մշակութային սոցիալական ցանցի` behappy.technology-ի մեկնարկը

Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար, կիթառահար,  արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը մարտի 6-ին Behappy.Technology օնլայն համերգների հարթակում կներկայացնի Բախի, Ջուլիանիի, Սկարլատիի, Դյուպլեսիի, Պիացոլայի, Գիլարդինոյի գործերը։

Համերգը հեռարձակվելու է աննախադեպ և նոր հարթակի միջոցով, որի շնորհիվ տարբեր արտիստներ, խմբեր, անհատներ, կազմակերպություններ պարբերաբար հանրությանն են ներկայացնելու համերգներ, ինչպես նաև երաժշտական դասընթացներ, վարպետաց դասեր։

Հայ ուսանողների համար դասընթացներ կանցկացնեն եվրոպացի ճանաչված դասախոսները, իսկ տեղի մասնագետները հնարավորություն կստանան իրենց գիտելիքները փոխանցել արտերկրի ուսանողներին։ BeHappy.Technology մշակութային սոցիալական հարթակը հագեցած է նոր և յուրահատուկ տեխնոլոգիական գործիքակազմով։ Գրանցվելով այս հարթակում՝ մարդիկ կարող են ունկնդրել տարբեր առցանց միջոցառումներ, մասնակցել տարբեր առցանց դասերի, ինչպես նաև իրականացնել իրենց համերգների հեռարձակումը։

Հարթակը ներկայացնում է Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան։ Ժորա Սարգսյանի համերգով նշանավորվում է հարթակի գործունեության մեկնարկը։

Ժորա Սարգսյանն Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և այլ տասնյակ միջազգային մրցույթների դափնեկիր է: Սարգսյանը եղել է բազում միջազգային փառատոնների, մրցույթների և  ամառային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Գերմանիայում, Իտալիայում Խորվաթիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում, Հնդկաստանում,   Հայաստանում, Վրաստանում: Վարպետության դասերով ու դասախոսություններով հանդես է եկել Համբուրգի, Քյոլնի, Ամստերդամի, Փարիզի, Նեապոլի, Բարսելոնայի, Զագրեբի, Սալոնիկի, Թբիլիսիի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Տալլինի, Վիլնյուսի  և այլ քաղաքների կոնսերվատորիաներում: Հանդես է եկել Կոնցերտգեբաու, Համբուրգի, Քյոլնի, Մոնտենեգրոյի, Վիվալդիի անվան կամերային և այլ նվագախմբերի հետ: Անսամբլների կազմում որպես կիթառահար հանդես է եկել 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում