Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը։

Վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 11.58 Նուրհակի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,99 կմ խորության վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում