Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել դպրոցականների Մ15 համաշխարհային խաղերում
Այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ՝ պայքարելով մեդալների համար 18 մարզաձևում։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 44 կգ Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել են խաղերի ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Մեր հավաքականից միայն նրանք են մասնակցել խաղերին։ Անցկացվել է նաև թիմային ձևաչափի պայքար, որտեղ մեր ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում: Այնտեղ էլ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ նրանց թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին։
Կարծիքներ