Հայկական 9 տեխնոընկերություն ներկայացված է Մոսկվայում բացված ExpoElectronica ցուցահանդեսում

Հայկական 9 տեխնոընկերություն ներկայացված է Մոսկվայում բացված ExpoElectronica ցուցահանդեսում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ExpoElectronica 23-րդ ամենամյա միջազգային էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցահանդեսը:

Հայկական 9 տեխնոընկերություն ARMENIA միասնական տաղավարով ներկայացված է ցուցահանդեսում՝ հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 

Այս երեք օրերի ընթացքում, ցուցահանդեսին զուգահեռ, ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցելու ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումների, որոնց մասնակցում են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերությունների ղեկավարներ։

ExpoElectronica-ն Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում