Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա
Խմելու մաքուր ջուր՝ Դաշուշեն համայնքի բնակիչներին:
Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա:
Նախքան պատերազմը՝ օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմագործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է:
Համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանն ասում է, որ ընտանիքների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել են, բայց խմելու և առօրյա օգտագործման ջրի հարցն օրախնդիր է:
Գյուղը ջրաֆիկացնելու հարցով համայնքի ղեկավարը դիմել է ԱԻ պետական ծառայության տնօրենին:
Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով այսօր հրշեջ փրկարարական մեկ ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել գյուղի գլխավոր ջրավազան:
Ավելացնենք, որ այն շարունակական կլինի, մինչև գյուղի ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի:
Ռուդիկ Ասլանյանն իր շնորհակալությունն է հայտնել փրկարար ծառայությանը, ի դեմս Կարեն Սարգսյանի, կենսական նշանակության հարցը լուծելու և դաշուշենցիներին աջակցելու համար:
Կարծիքներ