ԵՄ առաջնորդները պայմանավորվել են երկրների տնտեսությունների վերականգնման օգնության փաթեթի չափի շուրջ
Եվրոպական միության պետությունները պայմանավորվել են կորոնավիրուսից տուժած երկրների տնտեսությունների վերականգնման օգնության փաթեթի չափի շուրջ: Պայմանավորվածության համաձայն, այդ նպատակների համար պետք է հատկացվի ոչ թե 500 միլիարդ եվրո, ինչպես պահանջել էին Գերմանիան եւ Ֆրանսիան, այլ 390 միլիարդ եվրո, հայտնել են եվրոպացի դիվանագետները հուլիսի 20-ի երեկոյան՝ Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի չորրորդ օրը, տեղեկացնում է DW-ն:
Չվերադարձվող սուբսիդիաների գումարի կրճատման օգտին հանդես են եկել Ավստրիան, Դանիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան եւ Շվեդիան: Սկզբնապես նրանք պնդում էին տրամադրել միայն վարկեր, այլ ոչ թե սուբսիդիաներ, որպեսզի Իտալիայի նման երկրներին դրդեն ավելի համարձակ բարեփոխումների քաղաքականության:
Կարծիքներ