Իրանական ֆիլմերի օրեր Հայաստանում

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնից հայտնում են, որ կենտրոնի հովանավորությամբ Երևանում մարտի 13-15-ը կանցկացվի «Իրանական ֆիլմերի օրերը» միջոցառումը։
Ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի Ազգային գրադարանի Սինե-ակումբում։
Իրանական ֆիլմերը մշտապես աչքի են ընկել իրենց հուզիչ պատմություններով, յուրահատուկ ռեժիսորական մոտեցումներով և իհարկե, հզոր դերասանական խաղով։
Այսպիսով, սիրով հրավիրում ենք բոլոր կինոսերներին բացահայտելու Իրանի կինոարվեստը և իրանական կինոյի գույները։
Կարծիքներ