Հունգարիայի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Սիյարտո

Հունգարիայի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Սիյարտո

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ  թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ  պայմանավորվել են միմյանց տեղեկացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման քայլերի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարը հայտնել է «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք պայմանավորվել ենք միմյանց տեղեկացնել այն քայլերի մասին, որոնք մենք այդ հարցի շուրջ Թուրքիայի հետ ապագայում  կձեռնարկենք» - հայտարարել է Սիյարտոն։

Ըստ աղբյուրի՝ նա  ընդգծել է, որ Հունգարիայի կառավարությունը պաշտպանում է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սակայն վերջնական որոշումը պատկանում է խորհրդարանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում