Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ծրագրում վերածվել գլոբալ միության

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ծրագրում վերածվել գլոբալ միության

ՆԱՏՕ-ն չի ծրագրում գլոբալ միության վերածվել և նոր անդամներ ընդունել, այդ թվում նաև  Ասիայից։

Ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ -ն հանդիսանում է և նախատեսում է մնալ եվրատլանտյան միություն, մենք չենք պատրաստվում վերածվել գլոբալ միավորման, և Ասիայից նոր անդամներ ընդունել ՆԱՏՕ-ի կազմ»,- ասել է նա:

Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ պաշտպանական միություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում