Գնացքի և մարդատար մեքենայի բախման հետևանքով զոհեր և անչափահաս վիրավորներ կան

Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքի և ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21099» մեքենայի բախման հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ երկու վիրավորներն անչափահաս են, առողջական վիճակները գնահատվում է ծայրահեղ ծանր:
Տուժածներին շտապօգնության մեքենայով նախ տեղափոխել են Արտաշատի ԲԿ, ապա նրանցից մեկին նախարարությունը տեղափոխվել է Երևան:
Առաջիկա ժամերին Առողջապահության նախարարությունը մյուս տուժածին ևս տեղափոխելու ուղղությամբ քայլեր կձեռնարկի:
Կարծիքներ