Չինաստանում երեխաների համար TikTok դիտելու ժամանակը սահմանափակել են մինչեւ օրական 40 րոպե
Մինչեւ 14 տարեկան երեխաներին TikTok դիտելու ժամանակը սահմանափակել են մինչեւ օրական 40 րոպե, նաեւ՝ նրանք 22:00-ից մինչեւ առավոտյան 6-ը չեն կարողանա մուտք գործել հավելված, հայտնում է РБК-ն:
ByteDance ինտերնետային ընկերությունը, որին պատկանում է TikTok հավելվածը, նույնպես ծառայությունում մտցրել է հսկողություն, ըստ որի՝ ծնողները պետք է հաստատեն երեխայի անունն ու ազգանունը:
Չինաստանն առաջին անգամ չէ, որ փորձում է վերահսկողություն սահմանել երիտասարդ օգտվողների ինտերնետային գործունեության վրա: Օգոստոսի վերջին Մամուլի եւ հրատարակչության ազգային վարչությունը հրաման էր տվել, որով արգելվում է անչափահասներին օրական մեկ ժամից ավելի առցանց խաղերով զբաղվել: Այդ ժամը կարելի է օգտագործել միայն որոշակի ժամանակ՝ ուրբաթ, հանգստյան օրերին եւ պետական տոների օրերին՝ խստորեն 20:00-ից 21:00-ն:
Կարծիքներ