Նոր Նորքում կառուցվելիք «Ինժեներական քաղաքի» ծրագիրը խոստանում է դառնալ պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից մեկը. Ավինյան
Նոր Նորքում կառուցվելիք «Ինժեներական քաղաքի» ծրագիրը խոստանում է դառնալ պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից մեկը, որտեղ համադրվում են ժամանակակից տեխնոլոգիաները, մեր գիտական միտքը և առողջ, ապահով ու բարեկեցիկ հանրային միջավայրը: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ավելի վաղ Ավինյանը տեղեկացրել էր, որ «Ինժեներական քաղաք» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից: Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:
Կարծիքներ