Հնդկաստանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հնդկաստանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումներն զգացվել են Նյու Դելիում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Հնդկաստանի կառավարությանն առընթեր սեյսմոլոգիայի ազգային կենտրոնին:
Ըստ սեյսմոլոգների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Փենջաբ նահանգի Ամրիցար քաղաքի մոտակայքում` 10 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 22:34-ին (Երևանի ժամանակով 21:04-ին), ցնցումները շարունակվել են մի քանի րոպե:
Զոհերի և ավերածությունների մասին դեռևս չի տեղեկացվել:
Կարծիքներ