Չեխիայի բնակիչը մոտ 30 տարի տանը պահել է վարդագույն տանկ և հրետանային սարք
Չեխիայում «հրազենային համաներման» շրջանակներում Գրադեց Կրալովեի շրջանի բնակիչը ոստիկանությանը տեղեկացրել է իր մոտ եղած վարդագույն T 34/85 տանկի և SD-100 ինքնագնաց հրետանային սարքի մասին: Այս մասին հայտնի է դարձել Չեխիայի ոստիկանության Twitter– ի էջի հաղորդագրությունից:
Նշվում է, որ տղամարդն օրինականորեն պահել է այդ զենքը 1990-ականներից, բայց նա վստահ չէր, որ այն ամբողջովին ապաակտիվացված է: Այս կապակցությամբ նա ոստիկանությանը պատմել է դրա մասին:
Այն տեղափոխվել է «անվտանգ նյութ» կատեգորիայից «արգելված զենք» կատեգորիա:
Այնուամենայնիվ, ինչպես տանկն, այնպես էլ հրետանային սարքը մնացել են սեփականատիրոջ մոտ, որը խոստացել է մոտ ժամանակներս դրանց ապաակտիվացումը բերել օրինական նորմայի:
Կարծիքներ