Հինգ մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավ - արեւելքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Հինգ մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավ - արեւելքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Առնվազն հինգ մարդ Է զոհվել, այդ թվում երկու երեխա, Հարավային Կարոլինայի նահանգի Ռոք Հիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:

Այդ մասին հաղորդել Է Fox 13 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն ապրիլի 7-ի երեկոյան մեկնել են կանչի բնակելի տանը մի քանի զոհվածների մասին հաղորդումից հետո:

Գտել են հինգ մարդու՝ տարեց զույգի, նրանց թոռնիկների եւ նրանց տանն աշխատող տղամարդու մարմինները՝ հրազենային վերքերով: Նշվում Է, որ հետաքննությունը շարունակվում Է:

Յորքի օկրուգի ոստիկանության Twitter-ում նշված Է, որ կասկածյալին հաջողվել Է հայտնաբերել հանցագործության վայրից ոչ հեռու գտնվող տանը: Նրա հետագա ճակատագրի մասին տեղեկատվություն չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում