Զելենսկին սպառնացել է չմասնակցել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին

Զելենսկին սպառնացել է չմասնակցել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է չմասնակցել հուլիսի 12-ին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին գագաթնաժողովին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է The New York Times-ը։

Չորեքշաբթի օրը Զելենսկին մեղմացրել է իր հրապարակային հայտարարությունները, սակայն երեքշաբթի երեկոյան սպառնացել է, որ չի մասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին։

Զելենսկին երեքշաբթի օրը կտրուկ քննադատել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը, քանի որ դրանում հստակ պայմաններ չեն սահմանվել Ուկրաինայի դաշինքին միանալու համար։ Նա ստեղծված իրավիճակը անվանել է «աբսուրդ»։ Bloomberg-ի փոխանցմամբ ՝ դաշինքի երկրների առաջնորդները երեքշաբթի օրը համատեղ ընթրիքի ժամանակ Ուկրաինայի նախագահին խորհուրդ են տվել «զովանալ»։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ավելի հաճախ երախտագիտություն արտահայտի իր արևմտյան դաշնակիցներից ստացած օգնության համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում