Ճապոնիայի վարչապետը Կատարում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում կքննարկի էներգետիկան և Ուկրաինան
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հուլիսի 16-ից 18-ը շրջագայելու է Մերձավոր Արևելքում, որի ընթացքում կայցելի Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիա։ Այս մասին հինգշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Վարչապետ Կիսիդան հուլիսի 16-ից 18-ը կայցելի Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար: Այդ երկրների ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ նա մտադիր է քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինա»,- ասել է նա։ Բացի այդ, Մացունոյի խոսքով, օրակարգում են էներգետիկ անվտանգության հարցերը։
Կիսիդայի հետ միասին այս երկրներ կայցելեն ճապոնական բիզնեսի ներկայացուցիչները։
Կարծիքներ