ԱՄՆ-ի պետդեպի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական օպերացիային Սիրիայում

ԱՄՆ-ի պետդեպի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական օպերացիային Սիրիայում

Ռուսակաան «Sptuniknews» լրատվականի թուրքական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է նոյեմբերի 2-ին Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսել։ Գրում է Ermenihaber.am-ը։

Թեմայի վերաբերյալ քրդական «Rûdaw» կայքը հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսին՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Հռոմում անցկացված Բայդեն-Էրդողան հանդիպմանը քննարկվել է Սիրիայի քրդական շրջանների (Ռոժավա) ուղղությամբ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը։

Գրավոր հարցմանն ի պատասխան՝ Փրայսը նշել է․ «Ընդգծում ենք, որ պարտադիր է պահպանել հրադադարի գծերը և դադարեցնել սահմանից այն կողմ գործողությունները»։ Նաև նշել է, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն և հարգեն հրադադարի գծերը՝ Սիրիայում կայունությունը զարգացնելու և հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ աշխատելու համար։

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի հետ մի շարք ընդհանուր շահեր ունենք, որոնցից մեկն էլ ահաբեկչության դեմ պայքարն է։ Սիրիայում ճգնաժամը վերացնելը, տարածաշրջանում  բացասական ազդեցություններին վերջ դնելն էլ կազմում է դրա մի մասը»,-հավելել է Փրայսը։

Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից հնարավոր ռազմական օպերացիայի վերբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին խոսել է նաև Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում Բայդենը Սիրիայի հյուսիսի ուղղությամբ գործողությունների վերաբերյալ զգուշացում է արել  Էրդողանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում