Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորս հրամանագիր է ստորագրել, որոնցով գործողության մեջ է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, նշվում է նախագահի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 15-ին այդ սահմանափակումները հաստատվել էին Անվտանգության խորհրդի նիստում:

Ընդհանուր առմամբ՝ տնտեսական և այլ սահմանափակումներ են մտցվել 140 ֆիզիկական և 50 իրավաբանական անձանց նկատմամբ: Պատժամիջոցները հիմնականում վերաբերում են այն անձանց, որոնք մասնակից են եղել Ղրիմում Պետդումայի ընտրությունների կազմակերպմանը և Դոնեցկում ու Լուգանսկում դրանց անցկացմանը:

Ավելի վաղ Զելենսկին պատժամիջոցներ էր սահմանել նաև Ղրիմում Պետդումայի ընտրությունների մասնակիցների, ինչպես նաև տարածաշրջանի տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ՝ ընդհանուր առմամբ 95 անձի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում