Թաիլանդում թագավորության հազարավոր կողմնակիցներ կազմակերպել են խոշորագույն շոու՝ ի նշան աջակցության միապետությանը

Թաիլանդում թագավորության հազարավոր կողմնակիցներ կազմակերպել են խոշորագույն շոու՝ ի նշան աջակցության միապետությանը

Կիրակի դեղին շապիկներով թագավորության հազարավոր կողմնակիցներ կազմակերպել են խոշորագույն շոու՝ ի նշան աջակցության միապետությանն ամիսներ տեւած բողոքի ցույցերի ֆոնին, որոնց մասնակիցները պահանջում են թագավորական բարեփոխումներ իրականացնել եւ կառավարությունը ցրել, հաղորդում է Reuters-ը;

Բանգկոկում Թագավորական մեծ պալատի մոտ հավաքված միապետության կողմնակիցներից էր թայլանդցի նախկին կինոաստղ Բին Բունլեուրիտը, որը կոչ է արել պաշտպանել միապետությունը:

«Յուրաքանչյուրն իրավունք ունի ներկայանալ ցանկացած փոփոխության օգին, սակայն ո՞րն է պատճառը, որ նրանք չեն ցանկանում բարեփոխումների ենթարկել միապետությունը»,-հարց է տալիս դերասանը:

Միապետության դեմ ցուցարարների կարծիքով՝ ներկայիս թագավոր Մախի Վաչիրալոնգքորնի իշխանությունը չափազանց մեծ է, եւ նրանք ցանկանում են չեղարկել փոփոխությունները, որոնք տրամադրել են նրան անձնական հսկողություն որոշ բանակային ստորաբաժանումների եւ պալատի կարողության վրա, որը գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում