Վայոց ձորում հայտնաբերված գորշ արջը սատկել է

Վայոց ձորում հայտնաբերված գորշ արջը սատկել է

Օրերս Վայոց ձորի Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է։ Այս մաիսն տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։
 
FPWC թիմը և գործընկեր կենդանաբույժները ջանք չեն խնայել կենդանուն փրկելու համար, իրականացրել են բոլոր հնարավոր միջոցառումները, սակայն արջի կյանքը փրկել չի հաջողվել։ Այժմ, ոստիկանության ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի ՀՎՀ ռեֆերենս լաբորատորիա, որտեղ կիրականացվեն հետագա գործողությունները։

FPWC թիմի պնդմամբ՝ կենդանին ունեցել է հրազենային վնասվածք, ինչը նշանակում է, որ նրա վրա կրակել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում