Օգոստոսի 18-ից ովքե՞ր կարող են դիմել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ մուտքի վիզա ստանալու համար․ դեսպանության հայտարարությունը

Օգոստոսի 18-ից ովքե՞ր կարող են դիմել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ մուտքի վիզա ստանալու համար․ դեսպանության հայտարարությունը

Օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca, Johnson & Johnson) պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։
 
Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց:
 
Կայքում նշված կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ` տուրիստական վիզայի համար առաջին անգամ դիմողների​​ դիմումները, չեն ընդունվի:

Մանրամասն՝ դեսպանության կայքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում