Գոհար Վարդանյանը՝ Ուրարտուի նոր գլխավոր տնօրեն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում է նշանակվել Գոհար Վարդանյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
««Ուրարտուի» երկրպագուները Գոհար Վարդանյանին ծանոթ են դեռ ակումբում նրա նախկին գործունեությունից. 2015 թվականի սեպտեմբերից նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերին նշանակվել «Ուրարտուի» գործադիր տնօրեն, իսկ 2020 թվականի հուլիսին դարձել է ակումբի աշխատակազմի ղեկավար։
2021 թվականի սեպտեմբերին Գոհար Վարդանյանը դադարեցրեց իր գործունեությունը մեր ակումբում, սակայն 10 ամիս անց վերադարձավ՝ ստանձնելով գլխավոր տնօրենի պաշտոնը» ,- ասված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
««Շատ ուրախ եմ «Ուրարտու» վերադարձիս համար: Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Շնորհակալ եմ ցուցաբերած վստահության համար։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր ակումբը շարունակի բարգավաճել ու զարգանալ։ Հուսով եմ, որ միասին մենք կհասնենք նոր բարձունքների»»,- ասել է Վարդանյանը ակումբի հետ զրույցում։
Կարծիքներ