33 երկրի սպորտի նախարար առաջարկել է խստացնել ռուսական սպորտի դեմ պատժամիջոցները

33 երկրի սպորտի նախարար առաջարկել է խստացնել ռուսական սպորտի դեմ պատժամիջոցները

33 երկրի սպորտի նախարար փաստաթուղթ է ստորագրել, որը նախաձեռնում է նոր սանկցիաներ կիրառել Ռուսաստանի և Բելառուսի դեմ։

Այս մասին, TACC-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի սպորտի և տուրիզմի նախարար Կամիլ Բորտնիչուկը։ Խոսքը միջազգային կազմակերպություններում ռուսական և բելառուսական սպորտային ֆեդերացիաների կարգավիճակների, ինչպես նաև կառավարող մարմիններում երկու երկրների ներկայացուցիչների մասին է։

Բացի դրանից, առաջարկվում է դիտարկել միջազգային սպորտային իրադարձությունների հեռուստատեսային հեռարձակումների հարցը Ռուսաստանի և Բելառուսի տարածքներում։

Համատեղ փաստաթղթին հավանություն է տվել Եվրամիության 25 երկրի քաղաքական գործիչ (բոլորը, բացի Բուլղարիայից և Հունգարիայից), ինչպես նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Նորվեգիան և Կանադան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում