Ճապոնիայի վարչապետն Ուկրաինայի հակամարտությունն անվանել է պատմության շրջադարձային կետ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ուկրաինայի հակամարտությունը համարում է պատմության շրջադարձային կետ՝ վերջ դնելով հետսառը պատերազմի ժամանակաշրջանին։
«Մենք բախվում ենք մի շարք լուրջ խնդիրների դիվանագիտական և անվտանգության ոլորտում», - ասել է Կիսիդան Նյու Յորքի տնտեսական ակումբում իր ելույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը «շրջադարձային դարձավ պատմության մեջ՝ վերջ դնելով հետսառը պատերազմի ժամանակաշրջանին»։ «Ուկրաինական հարցը մարտահրավեր է, որը դուրս է գալիս Եվրոպայի սահմաններից և վերաբերում է ողջ աշխարհակարգին»,- հավելել է վարչապետը։
Կարծիքներ