ԲԴԽ նախագահի հետ քննարկեցինք դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր. Նիկոլ Փաշինյան

ԲԴԽ նախագահի հետ քննարկեցինք դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացրել է, որ հանդիպել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ:

«ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ քննարկեցինք դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իմ մասնակցության հարցը (միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ) և դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր»,- գրել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում