Որպես անհետ կորած որոնվող երիտասարդի դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում

Որպես անհետ կորած որոնվող երիտասարդի դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում

Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ժամանել են ԱԻՆ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, նաև ոստիկանության, քննչական խմբի  աշխատակիցները:

Փրկարարները գետից դուրս են բերել դին։

Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ  էդուրադ Շ-ն էր, ով որպես անհյատ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։ 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։ 

Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունը ապրիլի 8-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 22-ամյա Էդուարդ Շահբազյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում