Թուրքիա-Հունաստան սահմանին մահացած են գտել ինը միգրանտների

Թուրքիա-Հունաստան սահմանին մահացած են գտել ինը միգրանտների

Չորեքշաբթի օրը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում Հունաստանին սահմանակից Էդիրնե նահանգում ցրտահարությունից մահացած 9 անօրինական միգրանտներ են  հայտնաբերվել։ Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Էդիրնե նահանգի նահանգապետի գրասենյակից։

«Տասը միգրանտներից մեկը, որին հաջողվել է փրկել, տեղափոխվել է Քեշանի պետական ​​հիվանդանոց։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ գտնելու այլ միգրանտների, ովքեր կարողացել են փրկվել և կարող է օգնության կարիք ունենալ։ Միգրանտների մահվան փաստով հետաքննություն է սկսվել»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում