Արմեն Գիչյանն ազատվել է Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գիչյանին Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.
Արմեն Գիչյանին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Կարծիքներ